Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Լուկաս Պոդոլսկին վերջին հանդիպումն անցկացրեց երկրի ընտրանու կազմում:
Գերմանիայի ազգային թիմը ընկերական խաղում նվազագույն հաշվով գերազանցեց Անգլիայի թիմին: Բունդեսմանշաֆթում 13 տարի խաղալուց հետո վերջին հանդիպումն անցկացրեց Լուկաս Պոդոլսկին: Հրաժեշտի խաղում նա դարձավ նաև հրաշալի գոլի հեղինակ:
Պոդոլսկին Գերմանիայի ազգային թիմի կազմում դարձել է աշխարհի (2014) չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2012): «Բավարիա»-ի կազմում 2007/2008 մրցաշրջանի չեմպիոն, 2008 թվականի Գերմանիայի գավաթակիր: «Արսենալ»-ի կազմում 2013/14 մրցաշրջանի Անգլիայի գավաթակիր: «Գալաթասարայ»-ի հետ 2015 թվականին տիրացել է Թուրքիայի սուպերգավաթին, ինչպես նաև 2015/16 մրցաշրջանի գավաթին: