Հայկական իմպրեսիոնիզմի գլուխգործոցները կցուցադրվեն Մոսկվայում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական իմպրեսիոնիզմի գլուխգործոցները կցուցադրվեն Մոսկվայում

Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի և Վահրամ Գայֆեջյանի տպավորությունները Հայրենիքից, Ռուսաստանի և Փարիզից

Ֆրանսիացի իմպրեսիոնիստները մեծ ազդեցություն են թողել իրենց ժամանակակիցների վրա: Այդ ազդեցությունից հեռու չեն մնացել նաև հայ գեղանկարիչները:

Մարտի 25-ից Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում կցուցադրվեն ավելի քան 20 հայ գեղանկարիչների կտավները: Հայաստանի Ազգային պատկերասրահից և Երևանի Ռուսական արվեստի թանգարանից Մոսկվա կժամանեն Մարտիրոս Սարյանի, Եղիշե Թադևոսյանի, Սեդրակ Առաքելյանի, Վահրամ Գայֆեջյանի կտավները:

Կներկայացվի 58 աշխատանք, որոնք արտացոլում են արվեստագետների ուրույն և հուզիչ, անմիջական տպավորությունները հայրենի եզերքից, և ոչ միայն: Կներկայացվի նաև ռուսական կերպարվեստի ազդեցությունը հայ գեղանկարչության վրա: Ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 4-ը:

vogue.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը