Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը հայտնել է, որ եզրափակչում մի քանի մասնակից ունենք:
Երեկ, նախնական մրցումներում, նժույգ թափեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը եւ անցել եզրափակիչ:
Նույն վարժությունում Հարություն Մերդինյանը դուրս է մնացել հետագա պայքարից:
Արթուր Դավթյանը 5-րդ տեղով եզրափակիչ է անցել նաեւ ազատ վարժությունում:
Օղակների վրա Արթուր Թովմասյանն առաջինն է եղել, իսկ Վահագն Դավթյանը` երրորդը, նրանք եւս երզափակչում են:
Այսօր Հայաստանից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ, զուգափայտ եւ պտտաձող վարժություններում: