
Ռուսաստանում արգելվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը:
ՌԴ արդարադատության նախարարությունն այս որոշումը բացատրել է այս կազմակերպության «ծայրահեղական գործունեություն իրականացնելու» պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ «Եհովայի վկաներ»-ը Հայաստանում նույնպես ագրեսիվ քարոզչություն են իրականացնում՝ աշխատելով ոչ միայն տներ այցելելով, այլ նաև փողոցներում:
Հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը նույնպես հետևի Ռուսաստանի օրինակին, ցույց կտա ժամանակը, սակայն պարզ է, որ այս դեպքում ռուսական օրենսդրության կրկնօրինակումը միայն ծափահարություններով կընդունվի հայաստանյան հասարակության կողմից:
Հիշեցնենք, որ Եհովայի վկաները չեն ընդունում «Հայրենիք» հասկացությունը և մերժում են բոլոր պետական կառույցները, դեմ են նաև բանակին և զինվորական ծառայությանը: Ըստ տարածված կարծիքի, Եհովայի վկաների դավանանքն ու գաղափարախոսությունը վերահսկվում ու կառավարվում է դրսից՝ նպատակ ունենալով քանդել պետության հիմքը:
https://www.youtube.com/watch?v=As6J6HtNDIM