«Եվրոպական մի շարք երկրներից ամեն տարի հրավերներ ենք ստանում, բայց մասնակցել չի ստացվում։ Այս անգամ էլ Իսպանիայից ենք հրավեր ստացել։ 17-18,000 եվրո է անհրաժեշտ։ Քաղաքապետարանը շատ քիչ կարող է օգնել, մնացածը մենք պետք է հայթայթենք, դժվար է։ Բայց որ գնայինք, գիտե՞ս ինչ պար կպարեինք»,- թախիծը մի կերպ թաքցնելով ու հպարտ կեցվածքով Asekose.am-ին ասել է «Ջավախք» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադիր աշուղ Ալիք-Ջավախքը (Ալեքսանդր Քսպոյան)։
Հարցին՝ աջակցություն չե՞ն ստանում ՀՀ Մշակույթի կամ Սփյուռքի նախարարություններից, նշեց․ «Նախկին Մշակույթի նախարարին (Հասմիկ Պողոսյան) ես «քնած դշխուհի» էի անվանում։ Նոր նախարարի հետ էլ դեռ կապ չունենք։ Չնայած, երևի ավելի կարևոր գործեր ունի, քան Ջավախքն է, սակայն սա հայապահպանության կենտրոն է, չպետք է մոռանալ։ Մեզ օգնել է Սփյուռքի նախարարը, երբ դիմել ենք դհոլ, դուդուկ, շվի ու այլ երաժշտական գործիքներ տրամադրելու խնդրանքով։ Նույն խնդրով դիմել էինք Մշակույթի նախկին նախարարին՝ 1 տարի հետո պատասխանեց․ «Գիտե՞ք ինչ, իմացանք, որ Հայաստանում ճգնաժամ է, չենք կարող օգնել»։ Ա՛յ մարդ, մեկ տարի էր հարկավոր, որ նամակը կարդայի՞ր»։
Անի Կարապետյան
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: