
Ղազախստանի ազգային հավաքականը ժամանել է Երևան,- հայտնում է «kazfootball.kz»-ն: Ղազախները Հայաստան են ժամանել Լառնակայից:
Մեր առաջիկա մրցակիցը հանգրվանել է «Բանանցի» մարզաբազայում: Այսօր կկայանա Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի ասուլիսը և ընտրանու բաց մարզումը: Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին «Հանրապետական» ստադիոնում: