
Դոհայում շարունակվում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Այսօր կայանում են եզրափակիչները: Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանն օղակներ վարժությունում ոսկե մեդալ նվաճեց, իսկ Վահագն Դավթյանը 4-րդն էր:
Մարտի 25-ին` մրցաշարի վերջին օրը, հայ մարզիկներից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ և զուգափայտեր վարժությունների եզրափակիչներում: Դավթյանն այսօր բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ թափերում: