91 տարեկանում կյանքից հեռացել է «Սիգարի արքա», երաժիշտ Ավո Ուվեզյանը:
Նա մահացել է ԱՄՆ-ում, Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում:
Հիշեցնենք, որ Ավո Ուվեզյանը Ֆրենկ Սինատրայի Strangers in the Night երգի հեղինակն է։
Նա նաև ամենաթանկարժեք ու էլիտար սիգարների AVO ապրանքանիշի հիմնադիրն է։