Հայաստանն այս տարի 9-րդ անգամ մասնակցում է «Մոլորակի ժամ» բնապահպանական միջոցառմանը: Հենց այս համաշխարհային արշավով էլ մեկնարկում է «Մաքուր Հայաստան» նախաձեռնությունը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ:
Հայաստանում «Մոլորակի ժամ 2017»-ը այսօր՝ մարտի 25-ին, ժամը 20:30-ից 21:30-ը: Մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի և հանրապետության մի շարք այլ քաղաքների շենքերի և խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների արտաքին լուսավորությունն ու փողոցային լուսավորությունը: