
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Ֆինիքս» ակումբի պաշտպան Դևին Բուկերը 70 միավոր է վաստակել «Սելթիկսի» հետ խաղում` 120:130:
Այս ցուցանիշը լավագույնն է լիգայում 2006-ից հետո, երբ Կոբի Բրայանտը 81 միավոր էր վաստակել «Տորոնտոյի» հետ խաղում: Մինչև Բուկերը NBA-ում 70 և ավելի միավոր էին վաստակել միայն 10 անգամ` Ուիլթ Չեմբեռլենը, Կոբի Բրայանտը, Դևիդ Թոմփսոնը, Էլջին Բեյլորը և Դևիդ Ռոբինսոնը:
20-ամյա բասկետբոլիստն այդ խաղում նաև 3 անգամ խլել է գնդակը, 6 փոխանցում կատարել, 8 անգամ տիրել անդրադարձի:
armsport.am