Վենեսուելայի իշխանություններն ավելի քան 70 տոննա հումանիտար օգնություն են ուղարկել Պերուի Հանրապետություն, որը տուժել է ուժեղ անձրևներից ու հեղեղումներից: Պարենամթերք, ջուր, մատրասներ ու դեղամիջոցներ պարունակող բեռները Պերու կուղարկվեն երկու ինքնաթիռով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Բացի ուտելիքից և սպառողական ապրանքներից մենք նրանց ենք ուղարկում մեր հոգատարությունն ու աջակցությունը»,- հայտարարել է Վենեսուելայի ներքին գործերի ու արդարադատության նախարար Նեստոր Ռևերոլը:
2016 թվականի դեկտեմբերից մինչ օրս Պերուում արհավիրքի զոհ է գնացել ավելի քան 80 մարդ, ավելի քան 111 հազարը մնացել են առանց ապաստան: