«X ֆակտոր» նախագիծն այս շաբաթ լքեց Դավիթ Չախալյանը, ինչը համացանցային օգտատերերի շրջանում լայն արձագանք գտավ: Դավիթն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր նախագծի շուրջ բարձրացված աղմուկին` նշելով, որ յութուբում իր վիդեոն աղավաղված է: Այսօր Դավիթը կրկին գրառում է արել` մասնավորապես նշելով հետևյալը.
«Ողջույն իմ սիրելիներ: Ուզում եմ անդրադառնալ մի քանի հարցերի: Բազմիցս նշել եմ, որ շնորհակալ եմ Ձեզ իմ կողքին լինելու և ջերմ խոսքերով ոգևորելու համար, սակայն և ամեն բան պետք է անել որոշակի սահմաններում: Կարդացել եմ մի քանի գրառումներ ու քոմենթներ, որոնք վիրավորական բնույթի էին: Ձեր Դավիթը խնդրում է ձեզ՝ մի՛ արեք այդպիսի բաներ… Ձեզ չի սազում… Կուզենայի այլևս չհանդիպել վիրավորական բնույթ ունեցող մեկնաբանությունների, կանխավ շնորհակալ եմ սիրելիներս…
Շանթ ՀԸ ինձ իրոք շատ բան տվեց, նախագիծը ինձ նոր ընկերներ ու երկրպագուների բանակ պարգևեց, իսկ ես առհասարակ կյանքում չեմ մոռանում այն, ինչը ինձ ուղղակի կամ անուղղակի կերպով օգնել է: Կային ինչ-ինչ խնդիրներ վիդեոյի տեղադրման հետ կապված, այժմ վերջին ելույթս մաքրված և արդեն որակյալ տարբերակով կարող եք գտնել Յութուբում ՝ Շանթի պաշտոնական էջից: Շնորհակալություն տեխնիկական խնդիրների շտկման համար Շանթ ՀԸ–ը:
Միշտ Ձեր Դավիթ Չախալյան…»: