ԱՄՆ հիվանդանոցներից մեկում մի քանի ժամ տարբերությամբ ծնված նորածիններին անվանակոչել են Ռոմեո և Ջուլիետ. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԱՄՆ հիվանդանոցներից մեկում մի քանի ժամ տարբերությամբ ծնված նորածիններին անվանակոչել են Ռոմեո և Ջուլիետ. tert.am

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Հարդիվիլ քաղաքի ծննդատներից մեկում 18 ժամ տարբերությամբ ծնված փոքրիկները համացանցի աստղ են դարձել. բանն այն է, որ տարբեր ընտանիքներում ծնված նորածիններին երջանիկ պատահականությամբ տրվել են Ռոմեո և Ջուլիետ անունները։

The Daily Mail-ը, որ երեխաների անունների հետ կապված հետաքրքիր զուգադիպության մասին նրանց ծնողներն իմացել են այն բանից հետո, երբ հրավիրված լուսանկարիչը ժամանել է ծննդատուն` նորածիններին լուսանկարելու համար:

Ինչպես պարզվել է ավելի ուշ, Ռոմեոյի ծնողները նրա անունն ընտրել են ամերիկացի երգիչ Ռոմեո Սանտոսի պատվին, իսկ Ջուլիետը` ամերիկյան Psych հեռուստասերիալի հերոսուհիներից մեկի պատվին:

Նշվում է, որ երեխաները պետք է ծնվեին մարտի 26-ին, սակայն ծնվել են ժամանակից շուտ. Ռոմեոն` մարտի 19-ին, իսկ Ջուլիետը` մարտի 20-ին:



Նման նյութեր