«Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձեւաչափ» խորագրով ծրագրի շրջանակներում մարտի 24-ին Մայր բուհի ուսանողները հանդիպեցին ԵՊՀ շրջանավարտ, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ, ով հանդես եկավ ուսանողական լիդերության եւ կարիերայի զարգացման կապակցվածության վերա բերյալ դասախոսությամբ:
Անդրադառնալով ժամանակակից աշխարհում լիդերության տրանսֆորմացիային՝ Արամ Անանյանը նկատեց, որ ներկայումս ամենամեծ խնդիրներից մեկը արժեքային համահարթեցումն է:
Նրա կարծիքով՝ ներկայումս արժեքներն ու դրանց վրա հիմնված առաջնորդությունն է ամենակարեւորն ու ամենահաջողվածը, երբ մարդը չի վախենում հստակորեն նշել, թե որ արժեքներն է ինքը պաշտպանում:
«Համաշխարհային քաղաքական և տնտեսական վերջին պրոցեսները եւս ապացուցում են, որ ապագայի լիդերներիհամար արժեքներն են ամենից կարեւոր: Այսօր համաշխարհային առումով տեսնում ենք հենց արժեքներ առաջարկողլիդերների օրինակներ: Ժամանակակից աշխարհը հստակ դիրքորոշում է պահանջում քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային մարտահրավերների վերաբերյալ»,- հավելեց Անա նյանը:
«Արմենպրես»-ի տնօրենը նման քննարկումները լավ հնարավորություն համարեց, որպեսզի ուսանողները, շրջանավարտներն իրենց որակները և անելիքները կառուցեն արժեքների վրա, իրենց համար սահմանեն այդարժեքները, պատրաստ լինեն գնալ դրանց հետեւից եւ, փաստարկել իրենց գաղափարները: «Դաամենահեշտ ճանապարհը չէ, բայց ամենահաջողվածն է»,-ընդգծեց նա:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ բավականին ակտիվ հարցուպատասխան:
«Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձեւաչափ» խորագրով ծրագիրը նախաձեռնել է ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը: Ծրագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտները հանդիպում են ունենալու մի շարք ընկերությունների եւ կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկելու են արդիական հարցեր:
Նախաձեռնության նպատակներից են երիտասարդ մասնագետ եւ գործատու կապի ապահովումը, երիտասարդ մասնագետներին որոշակի գիտելիքների փոխանցումն ու անհրաժեշտ հմտությունների ձեւավորումը, ինչպես նաեւ հետագայում երիտասարդների համար աշխատանքի կամ պրակտիկայի հնարավորության ստեղծումը:
Կենտրոնը համագործակցում է «Beeline Հայաստան», «Էյչ-Էս-Բի-Սի» բանկ Հայաստան», «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունների հետ, որոնց ներկայացուցիչների հետ եւս նախատեսված են հանդիպումներ: