
Տեղի է ունեցել «Շարժա Մասթերս» մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները: Այս տուրում Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ տոնեց Հնդկաստանի ներկայացուցիչ Նիթինի նկատմամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը ուժեղ գտնվեց Գերմանիան ներկայացնող Էրիկ Զուդեից:
Էդուարդ Հակոբյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:
Երկու տուրից հետո 31 շախմատիստ վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը վաստակել են 1.5-ական միավոր և առաջատարներից հետ են մնում կեսական միավորով, իսկ Էդուարդ Հակոբյանն իր ակտիվում ունի կես միավոր: