Մենք փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ. Արթուր Պետրոսյան
Advertisement 1000 x 90

Մենք փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ. Արթուր Պետրոսյան

Ղախաստանի դեմ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Պետրոսյանը ասաց. «Իմ կարծիքով Հայաստանը և Ղազախստանը հավասար թիմեր են: Կապ չունի որ նրանք հետնապահներ են: Վստահ եմ, որ լարված և համառ պայքար է լինելու: Մենք հետևել ենք Կիպրոսի հետ խաղին և արել ենք մեր եզրակացությունները»,- ասաց Պետրոսյանը:

Խոսելով աջ պաշտպանի դիրքի մասին` մարզիչը մասնավորապես փաստեց. «Եթե որոշում կայացնենք Կամո Հովհաննիսյանի օգտնի, ապա որպես կիսապաշտպան կխաղա: Հովհաննես Համբարձումյանը փոքր վնասվածք ունի: Իսկ Մանոյանի բացակայությունն իսկապես մեծ կորուստ է»:

Անդրադառնալով թիմի առաջատարին` Հենրիխ Մխիթարյանին, Պետրոսյանն ասաց, որ նա լավ մարզավիճակում է: «Մենք վերլուծել ենք նրանց խաղը և գիտենք ուժեղ, թույլ կողմերը: Թույլերը չեմ ասի, իսկ ուժեղներն այն են, որ նրանք ֆիզիկապե ամուր թիմ է, և ամբոջ  խաղի ընթացքում փորձում է պրեսսինգի դիմել: Մենք պայքարելու ենք հաղթելու համար»,-ասաց Պետրոսյանը:

Գլխավոր մարզիչ պարզաբանմամբ` Արազ Օզբիլիսը խաղից խաղ է աճում: Նա ֆիզիկական վիճակը բարելավելու տեղ ունի: «Մենք փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել»,- կարևորեց մասնագետը:

Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Կմեկնարկի 20:00-ին: