
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:
Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկերի վարժությունում կայացավ եզրափակիչը: Արթուր Դավթյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ, աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը դարձավ ոսկե մեդալակիր: