Թրամփի փեսան նոր հատուկ ստորաբաժանում կգլխավորի Սպիտակ տանը
Advertisement 1000 x 90

Թրամփի փեսան նոր հատուկ ստորաբաժանում կգլխավորի Սպիտակ տանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 27-ին մտադիր է հայտարարել Սպիտակ տանը նոր հատուկ ստորաբաժանման ստեղծման մասին` օժտված  իշխանական լայն լիազորություններով, որի խնդիրը կլինի պետության ղեկավարի հանգուցային նախընտրական խոստումների իրականացման ուղիների որոնումը: Ինչպես մարտի 26-ին հայտնել է The Washington Post թերթը, վարչությունը կգլխավորի նախագահի ավագ խորհրդականն ու նրա փեսան՝ Ջարեդ Քուշները:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Սպիտակ տան այսպես կոչված ամերիկյան ինովացիայի վարչությունը գործելու է որպես ինքնուրյուն ստորաբաժանում և անմիջականորեն ենթարկվելու է Թրամփին:

Ենթադրվում է, որ այդ կառույցը կդառնա յուրօրինակ օպերատիվ խումբ՝ բաղկացած առևտրային կազմակերպությունների նախկին ղեկավարներից, որը կոչված է «թարմ մտածողություն բերել» Վաշինգտոն: Բացի այդ, թերթի տվյալների համաձայն, հեռանկարում ստորաբաժանմանը կհանձնեն մի շարք կառավարական գործառույթներ:

Ինչպես նշում է հրատարակությունը, Քուշների ղեկավարությամբ նոր վարչության ձևավորումը հերթական անգամ ցուցադրում է Թրամփի փեսայի ազդեցությունը վարչակազմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր