Սոնա Շահգելդյանն ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սոնա Շահգելդյանն ապրիլ ամսին կդադարեցնի գործունեությունը. life.panorama.am

Երգչուհի Սոնա Շահգելդյանը ապրիլ ամսին կդադարեցնի իր ակտիվ գործունեությունը: Այս մասին Սոնան հայտնեց Life.panorama.amին և պատմեց առաջիկա ծրագրերի մասին.

«Այս պահին ակտիվորեն տարբեր համերգների եմ մասնակցում, որոնք հիմնականում նվիրված են կանանց մեկամսյակին: Միաժամանակ, նոր երգեր ու տեսահոլովակներ եմ պատրաստում, որոնք կներկայացնեմ արդեն մայիսին, քանի որ որոշում եմ կայացրել ապրիլին շատ պասիվ աշխատել ու այդպիսով իմ հարգանքի տուրքը մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին և Հայոց ցեղասպանության նահատկներին,- նշեց երգչուհին ու հավելեց.

«Ապրիլի վերջին օրերին և մայիսի սկզբին արտերկրում համերգներ են նախատեսվում: Բացի դա էլ հիմա աշխատում եմ շատ գեղեցիկ երգի վրա, որի խոսքերի հեղիանակը Գայանե Ավետիսյանն է,իսկ երաժշտությունը գրել է Արսեն Բարսամյանը: Այս երգը կունենա նաև տեսահոլովակ, որի համար արդեն իսկ որոշ կադրեր նկարված են: Ի դեպ` տեսահոլովակի ռեժիսորն է Սերժ Գաբյանը, ով ոչ միայն լավ ռեժիսոր է, այլև լավ մարդ: Նրա հետ առաջին անգամն եմ աշխատելու որպես ռեժիսոր, հուսամ` վերջինը չի լինի»:

Սոնա Շահգելդյանն այս ընթացքում ավելի շատ ժամանակ կտրամադրի բալիկին.

«Տղաս արդեն մեկ տարեկան երեք ամսական է: Շատ հետաքրքրասեր, ժպտերես ու չարաճճի փոքրիկ է, նաև շատ բարի: Նրա հետ ինձ լիարժեք եմ զգում` միասին խաղում ենք և երգում, ու թեև ես շատ եմ հոգնում, բայց սրանք ինձ համար հաճելի հոգսեր են»,- պատմեց երգչուհին:

Սոնա Շահգելդյանին հեռուստադիտողը այլևս չի տեսնում «Դոմինո» սիթքոմում.

«Իմ սյուժետային գիծն արդեն ավարտված էր և ինձ հետ միասին էլի որոշ դերասաններ չմասնակցեցին նոր եթերաշրջանի նկարահանումներին: Միաժամանկ, պետք է հատուկ շեշտեմ, որ անձնակազմի հետ հիանալի հարաբերություններ ունենք ու անձնական ոչ մի խնդիր չի եղել: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ մարդիկ ինձ սիրեցին այս նախագծում, այսօր էլ նրանք կարոտում են ու շատ դեպքերում հարցնում այլևս չնկարահանվելու պատճառների մասին»,- նշեց Սոնան:

Ի դեպ` մեզ հետ զրույցում Սոնա Շահգելդյանը նկատեց, որ արդեն իսկ այլ նախագծերից առաջարկներ ունի.

«Իհարկե, դեռևս փակագծեր չեմ բացի, բայց միայն կասեմ, որ մեկ սիթքոմից և մի քանի գեղարվեստական ֆիլմերից արդեն առաջարկներ ունեմ, որոնք քննարկման փուլում են: Ի դեպ` առաջարկները միայն հումորային ժանրում չեն: Երբ վերջնական հայտարարի գանք, անպայման կբարձրաձայնեմ»,- հավելեց նա:

life.panorama.am