Թրամփը ԱՄՆ միգրանտների հոսքի կրճատում է արձանագրել
Advertisement 1000 x 90

Թրամփը ԱՄՆ միգրանտների հոսքի կրճատում է արձանագրել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուշադրություն է հրավիրել երկրում ներգաղթի վերահսկման հարցում դրական դինամիկայի վրա՝ նշելով, որ «շատերն արդեն նույնիսկ դադարել են փորձել» հասնել Միացյալ Նահանգների  տարածք: Ինչպես տեղեկացնում է համապատասխան հաղորդագրությունը պետության ղեկավարը մարտի 26-ին հրապարակել է Twitt er միկրոբլոգների ցանցի իր պաշտոնական էջում:

«Գեներալ (ազգային անվտանգության նախարար Ջոն) Քելին հաջողությամբ է լուծում սահմանային հարցերը: (Ժամանողների) թիվը նվազում է: Շատերն արդեն նույնիսկ դադարել են նման փորձեր անել»,- գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ նկատի ունենալով ազգային անվտանգության նախարարության կողմից միգրացիայի վերաբերյալ կատարողական հրամանագրի դրույթների իրագործումը:

Փաստաթուղթը ենթադրում է քաղաքականության խստացում անօրինական կերպով ԱՄՆ-ում գտնվող միգրանտների նկատմամբ, բացի դրանից, հրամանագրին համապատասխան՝ էապես բարդացվում են սահմանային վերահսկողության ընթացակարգերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր