Փարիզի Զենիթ համալիրում շարունակվում է «Armenian Europe Music Awards Paris» երաժշտական մրցանակաբաշխությունը։ Արամ MP3–ի և Իվետա Մուկուչյանի «Դաշտերով» երգն արժանացան «Տարվա լավագույն դուետ» մրցանակին։
Armenian Europe Music Awards Paris սիմվոլը խորհրդանշում է հայ-եվրոպական եղբայրությունը, որը ներկայացված է երկու տարածաշրջանների քարտեզներով:
Anna Karolina, Shahbazian և Armen Adrian Production-ների կողմից կազմակերպած մրցանակաբաշխությանը մասնակցելու են մի շարք հայ արտիստներ` Սիրուշոն, Արամ MP3–ն, Քրիստինե Պեպելյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Ռոլանդ Գասպարյանը, Սոֆի Դևոյանը, Իվետա Մուկուչյանը, Նունե Եսայանը, Նանուլը, Արտո Թունջբոյաջյանը, Էրիկը, Սոնան, Հայկոն, Արաքսյա Վարդերեսյանը, Արծվիկը, «Ամարաս» պարային խումբը և այլք։
Շուրջ 5900 նստատեղով և գերհզոր տեխնիկայով համալիրը նշում է հայ մշակույթի և երգարվեստի շոու երեկո։
Ամբողջությամբ՝ life.tert.am