Գերմանական ECMrecords ընկերությունը թողարկել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» ձայնասկավառակը
Advertisement 1000 x 90

Գերմանական ECMrecords ընկերությունը թողարկել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» ձայնասկավառակը

Գերմանական ECMrecords ընկերությունը թողարկել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» ձայնասկավառակը: Ստեղծագործությունը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ռեքվիեմը կատարում են Մյունխենի կամերային նվագախումբը և Բեռլինի RIAS երգչախումբը, դիրիժոր՝ Ալեքսանդր Լիբրայխ:

Տ․Մանսուրյանի խոսքով՝ այս ստեղծագործության վրա աշխատել է շուրջ 10 տարի. «Միացրել եմ լատինական լեզուն եւ բնիկ հայկական երգեցողությունը, որով ներկայացրել եմ հայ ժողովրդի համընդհանուր ցավը, ինչպես նաեւ ընտանիքիս պատմությունը»:

composers.am