Պատանի բադմինթոնիստները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Advertisement 1000 x 90

Պատանի բադմինթոնիստները արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

Պատանի բադմինթոնիստները մարտի 23-25-ը Իսրայելում մասնակցել են միջազգային մրցաշարի:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանը ներկայացրել են Գայանե Մամաջանյանը (Մ15), Սվետլանա Բոյաջյանը (Մ15) և Էլեն Տիրատուրյանը (Մ13):

Նրանք ուժերը փորձել են երեք մրցաձևում` աղջիկների մենախաղեր, աղջիկների զուգախաղեր և խառը զուգախաղեր: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը հայտնել է, որ մեր պատանիները նվաճեցին մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալներ:

Մենախաղերում հայ բադմինթոնիստները մրցանակային տեղերի համար պայքարել չեն կարողացել:

Մ15 տարեկանների խառը զուգախաղերում Տոբի Դիլինգհամ (Անգլիա) – Գայանե Մամաջանյան երկյակը պայքարը սկսել է 1/32 փուլից:

Չորս անընդմեջ հաղթանակից հետո նոր կազմավորված երկյակը հասել է եզրափակիչ փուլ: Սակայն եզրափակչում հայ-անգլիական զույգը պարտվել է և արժանացել արծաթե մեդալի:

Մ15 աղջիկների զուգախաղերում Գայանե Մամաջանյան – Սվետլանա Բոյաջյան զույգը պայքարը սկսել է 1/8 փուլից: Աղջիկները զբաղեցրել են երրորդ հորիզոնականը:

armsport.am