«Դեբի» ցիկլոնի պատճառով Ավստրալիայում գործի է դրվել բնական աղետների պայմաններում աշխատանքի պլանը
Advertisement 1000 x 90

«Դեբի» ցիկլոնի պատճառով Ավստրալիայում գործի է դրվել բնական աղետների պայմաններում աշխատանքի պլանը

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թեռնբուլը հայտարարել է Քվինսլենդի նահանգում բնական աղետների պայմաններում աշխատանքի ֆեդերալ պլանի կիրարկման մասին: Այս միջոցը սահմանվել է մայր ցամաքի հյուսիսարևելյան շրջան «Դեբի» հզորագույն արևադարձային ցիկլոնի հասնելու պատճառով, որը մարտի 28-ին տեղական ժամանակով կեսօրից հետո կտրել-անցել Է առափնյա գիծը:

«Քվինսլենդի հյուսիս – արևելքում իրադրությունը շեշտակիորեն վատթարանում է»,- արձանագրել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով խորհրդարնում: Նա նշել է, որ ցիկլոնի էպիկենտրոնի մոտ քամու պոռթկումների ուժը հասնում է ժամում 270 կիլոմետրի: «Ճգնաժամային տարածաշրջան են ուղարկվել շուրջ հազար զինվորականներ, որոնք լիովին պատրաստ են օգնություն ցույց տալ»,- նշել է Թեռնբուլը:

Ավստրալիայի Ապահովագրական ընկերությունների ազգային խորհուրդն արդեն «Դեբի» ցիկլոնը հայտարարել է բնական աղետ: Հետագայում դա պետք է տարերքից տուժած մարդկանց համար զգալիորեն հեշտացնի վնասի փոխհատուցման հայցեր հարուցելու գործընթացը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր