ԱՄՆ-ում 89 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի գիտնական և գյուտարար, հայազգի Արմեն Ջոն Էսերյանը: Նա համարվում է շտրիխ-կոդերի սքաներների հեղինակը:
Նա Ցեղասպանությունը վերապրածների զավակ է, ծնվել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում: 1950-ին Էսերյանը ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը և հիմնել Charecogn ընկերությունը: Գյուտարարը իր ընկերությունում 1970 թ. ստեղծեց շտրիխ-կոդերի սքանավորման սարքավորումը, որը շրջադարձային եղավ երևակման տեխնոլոգիաների ասպարեզում:
rusarminfo.ru