
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մայքլ Կարիգը խոսել է Հայաստանի ազգային թիմի անդամ և իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Առաջին անգամ Մխիթարյանին տեսել եմ նախամրցաշրջանային մարզման ժամանակ և միանգամից էլ մտածեցի, որ նա կատարյալ խաղացող կդառնա: Այդ մասին ասել եմ նաև Էշլի Յանգին: Մխիթարյանն օգտագործում է երկու ոտքերն էլ, արագ է: Նա ճիշտ դիրք է ընտրում խաղադաշտում: Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը»,– ասել է Կարիգը: