ոլանդիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 28-րդ տուրում «Վիտես 2»-ը սեփական հարկի տակ ընդունել է «ԱԶ Ալկմար 2»-ին և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:
«Վիտես 2»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ հարձակվող Արշակ Կորյանը, որը նաև գոլի հեղինակ է դարձել խաղավարտին և փրկել իր թիմին պարտությունից: Հավելենք՝ սա Կորյանի արդեն 10-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:
Այս հանդիպումից հետո «Վիտես 2»-ն իր միավորների թիվը հասցրեց 30-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը: