Շվեյցարական ժամացույցների Ulysse Nardin ընկերությունը թողարկել է եզակի էրոտիկ ժամացույցներ՝ Hourstriker Erotica Jarretière, հայտնում է LuxuryLaunches-ը:
Ժամացույցի ներսում տեղադրված են շարժվող մերկ կնոջ ու տղամարդու ֆիգուրներ:
Ինչպես նշում է պարբերականը, անկեղծ տեսարանը զուգակցվում է Վենետիկի ֆոնին ու պատկերում տեսարան Ռիալտոյի կամրջին:
Ժամացույցի կորպուսը ներկայացված է երկու տարբերակով՝ պլատինից ու վարդագույն ոսկուց:
Ընկերությունը նախատեսում է ամեն նյութից արտադրել յուրաքանչյուրից 28 օրինակ:
Ulysse Nardin ընկերությունը հիմնադրվել է 1846-ին Լե-Լոկլ քաղաքում:
Ընկերությունը ներկայում արտադրում է տղամարդկանց ու կանանց պրեմիում դասի ժամացույցներ: