Ամերիկյան Devon ընկերությունը ներկայացրել է Star Wars ժամացույցները, որոնց ստեղծման համար դիզայներներին ոգեշնչել է Դարթ Վեյդերն ու TIE Fighter կործանիչը, գրում է NBC News-ը:
Ժամացույցները վաճառքի կհանվեն սահմանափակ քանակությամբ:
Օրիգինալ աքսեսուարների թողարկումը նվիրված է «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ էպիզոդի լույս տեսնմանը:
Ընկերությունը պլանավորում է թողարկել ժամացույցների ընդամենը 500 օրինակ: Նորույթի արժեքը կազմում է 28,5 հազար դոլար:
«Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ էպիզոդի համաշխարհային պրեմիերան պլանավորված է 2015թ. դեկտեմբերի 16-ին:
168.am