
Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում այսօր սառույցը տրամադրվել է պարային զույգերին:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երեսուն զույգերի պայքարում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ երկյակը կարճ ծրագրում վաստակել է 51.39 միավոր, տեղ չի զբաղեցրել 20 լավագույնների մեջ և եզրափակիչ չի անցել: