
Սոթք-Քարավաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին ապրիլի 1-ին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա (34 ուղևոր):