Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Advertisement 1000 x 90

Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մեղրու, Կապանի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ապրիլի 1-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Այդ մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:



Նման նյութեր