Տիգրան Մանսուրյանը շոյեց ապրիլյան քառօրյայում վիրավորվածի գլուխը. «Ես քո պապի՜կն եմ». aravot.am
Advertisement 1000 x 90

Տիգրան Մանսուրյանը շոյեց ապրիլյան քառօրյայում վիրավորվածի գլուխը. «Ես քո պապի՜կն եմ». aravot.am

Aravot.am-ը գրում է. «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում այսօր ծառատունկ էր. ապրիլյան ռազմական գործողություններից մեկ տարի անց՝ վիրավորված եւ այժմ վերականգնողական բուժում ստացող զինծառայողները մշակույթի գործիչների հետ ծառ տնկեցին՝ ի հիշատակ իրենց զոհված զինակիցների: Նրանց թվում էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Նա հուզմունքով շոյեց ապրիլյան քառօրյայում վիրավորված Դանիել Դավթյանի գլուխը՝ ասելով. «Ի՜նչ անուշ տղա ես դու, ես էլ քո պապիկն եմ…Առողջանաս, ոտքի կանգնես, պինդ լինես ու վայելես կյանքը՝ իր բոլոր հոգսերով ու ուրախություններով»: