
Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Քվեարկության ժամանակ մատնահետք վերցնող սարքի հետ կապված խնդիր առաջացավ. սարքը չկարողացավ մի քանի րոպե շարունակ ընդունել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մատնահետքը։
Ի վերջո, սարքը ընդունեց Սարգսյանի աջ ձեռքի ճկույթի մատնահետքը։
Լրագրողների հետ զրույցում տեղամասի էլեկտրոնային սարքը սպասարկող մասնագետ Լիլյա Կարտոյանը պարզաբանեց, որ սարքի հետ որևէ խնդիր չկար: Ըստ նրա՝ հավանաբար մատնահետքն էր վնասված կամ այդ խնդիրը կապված էր տարիքի փոփոխման հետ: