Բաժանվելուց հետո պետք չէ այրել վերջին կամուրջը, չէ որ այդ զգացումը կարող ես այլեւս չապրել. Կարեն Ասլանյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Բաժանվելուց հետո պետք չէ այրել վերջին կամուրջը, չէ որ այդ զգացումը կարող ես այլեւս չապրել. Կարեն Ասլանյան. life.panorama.am

«Առաջնորդները» հեռուստասերիալից հայտնի դերասան Կարեն Ասլանյանը և երգահան Րաֆֆի Ալթունյանը ապրիլի 7-ին կթողարկեն իրենց համատեղ առաջին տեսահոլովակը:
«Թե արցունքս»՝ այսպես է կոչվում Կարենի առաջին երգը, որը պատմում է սեփական հույզերի ու կյանքի մասին:

«Նախ ասեմ, որ շատ պատահական կայացրի երգով ներկայանալու որոշումը, ընդ որում՝ ես ոչ այնքան երգում եմ, որքան պատմում: Ինքս ինձ երգիչ չեմ համարում ու չեմ էլ համարելու, սա զուտ մի պահ է, երբ կա ասելիք, որով ուզում եմ կիսվել մարդկանց հետ: Համաձայն եմ այն կարծիքների հետ, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի, դրա համար էլ մտադրություն չունեմ այսուհետ նաև որպես երգիչ ներկայանալ. ես դերասան եմ, և կրկին կերգեմ այն ժամանակ, երբ նորից հոգուս պոռթկում զգամ: Ես դեռ մանկուց եմ ստեղծագործում, գրում եմ չափածո ստեղծագործություններ, բանաստեղծություններ, պատմվածքներ, սցենարներ, երգերի խոսքեր: Իսկ վերջերս այնպես ստացվեց, որ որոշեցի իմ գրած խոսքերի հիման վրա զուգերգ ունենալ Րաֆֆիի հետ, ով հեղինակել է այս երգի երաժշտությունը»,- երգի նախապատմության մասին Life.panorama.am-ի խոսելիս՝ նշեց Կարեն Ասլանյանը:

«Թե արցունքս» երգը տարբերվող կլինի.

«Սա կարծես թե ներքին մոնոլոգ է: Հատկանշականն այն է, որ երգը չունի տներ ու կրկներգ: Այն պատմություն է, որը փորձել եմ պատմել իմ ձևով: Այս երգը պատմում է իմ ներքին ապրումների, հույզերի մասին, սրանով փորձել եմ սեր քարոզել ու հորդորել զույգերին, որ բաժանվելուց հետո չայրեն վերջին կամուրջը, միշտ մտածեն սերը հետ բերելու մասին, չէ որ այդ զգացումը կարող ես այլևս չապրել: Իսկապես, երբեք չես կարող հետ բերել այն անկեղծ զգացումները, որն իրականում ապրել ես ողջ հոգով»,- նկատեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե սա սեփական պատմությո՞ւնն է և արդյոք Կարենը ևս կցանկանար անցած սխալներն ուղղել, պատասխանեց.

«Եթե այս հարցին պատասխանեմ, ապա կտամ այն պատասխանը, որը երբեք չեմ տալիս:  Ինչպես երգիս բառերում է ասվում՝ թե արցունքս խոսել կիմանա, ժամանակը ցույց կտա»:

Կարեն Ասլանյանի խոսքով՝ տեսահոլովակը նկարահանելիս՝ շեշտը դրվել է մինիմալիստական լուծումների վրա.

«Տեսահոլովակի ռեժիսորն է Ջոն  Ջալավյանը, ով շատ տաղանդավոր է: Որոշեցինք, որ տեսահոլովակը բարդ սյուժետային գծեր չի ունենալու, լինելու է միմնմալիստական լուծումներով ու համեստ աշխատանք: Նկարահանվել է դերասանուհի Էլեն Ազնավուրյանը, նա հայտնի չէ դեռ հանրությանը, բայց շատ հետաքրքիր  ու տաղանդավոր է»,- պատմեց Կարենը:



Նման նյութեր