Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում այս պահի դրությամբ քվեարկել են 1638 ընտրողներից շուրջ 260-ը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց թիվ 9/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Սահակյանը: «Քվեարկությունն ընթանում է նորմալ, խնդիրներ չեն առաջացել, խախտումներ չեն արձանագրվել»,-ասաց Կարինե Սահակյանը: Դիտարկմանը, թե տեխնիկական սարքավորումների հետ խնդիրներ կան, հատկապես մատնահետքը կարդալու հետ կապված` Կարինե Սահակյանը պատասխանեց, որ դա նորմալ է և անհատական բնույթ է կրում: Նա նաև տեղեկացրեց, որ ընտրատեղամասում աշխատում են տեղական և միջազգային 63 դիտորդ և 13 վստահված անձ:
Հայաստանում մեկնարկել է Ազգային ժողովի հերթական ընտրություններիքվեարկությունը: Ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, բացվելեն հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը:
Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին, ինչից հետո կսկսվիձայների հաշվարկը:
ՀՀ ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով՝ ընտրելու իրավունքունեցող քաղաքացիների ընդհանուր թիվն է 2 միլիոն 564 հազար 195, հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 915: Ստացիոնար բուժում իրականացնողբժշկական հաստատություններում գտնվող ընտրողների թիվն, ըստ տվյալների, 2001 է: