Քիչ առաջ Առինջի 29/29 տեղամասում քվեարկեց Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը:
Քվեարկությունից հետո Hraparak.am-ը հետաքրքրվեց տիկին Ռոզայից, թե ինչ ակնկալիքով քվեարկեց․ «Ես շատ մեծ ակնկալիք ունեմ էս ընտրություններից, որովհետև դա տարբերվում է բոլոր ընտրություններից»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ է կարծում` իր որդուն այս անգամ կհաջողվի՞ հաղթանակ տանել, տիկին Ծառուկյանն ասաց. «Խնդրում եմ` ոչ մի բառ իմ որդու մասին մի հարցրեք, հարցրեք հանրությանը, ես` որպես մայր, չեմ պատասխանի»:
Դիտարկմանը, թե այստեղ շատ մեծ է Գագիկ Ծառուկյանի ազդեցությունը, արդյոք ներազդե՞լ են ընտրողների վրա ինչ-որ ձևերով, Ծառուկյանի մայրն ասաց. «Բացարձակ սխալ է, սուտ է, հերյուրանք է: Էստեղ Գագիկի ազդեցությունն է, իսկ ամբողջ տասը մարզերում ում ազդեցությունն է»: Իսկ թե ում ազդեցությունն է մյուս տասը մարզերում, տիկին Ծառուկյանն ասաց` ժողովրդի, հանրության ազդեցությունն է: Հանրությա՞ն, թե ՀՀԿ-ի, ճշտեցինք մենք․ «Հանրության, ՀՀԿ-ին ինչի՞ եք խառնում»-պատասխանեց ԲՀԿ առաջնորդի մայրը:
Ամբողջությամբ՝ hraparak.com