Գալուստ Սահակյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը և քվեարկեց հանուն պետության
Advertisement 1000 x 90

Գալուստ Սահակյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը և քվեարկեց հանուն պետության

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին քվեարկել է հանուն պետության:

ՀՀ ԱԺ նախագահը կարծում է, որ բարդություններ ընթացակարգում չկան և չեն կարող լինել, քանի որ ոչ միայն իշխանություններն են աշխատել նոր ընտրակարգի ուղղությամբ, այլ նաև ընդդիմությունը: «Կարողացել ենք այդ բոլոր հանգամանքները, որ ժամանակին ներկայացվել են, ներգրավել օրենսգրքում»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով՝ հայ ժողովրդի համար ամենակարևոր գործոնը պետությունն է և ժողովուրդը պետք է իմանա, որ բավականին երկար ժամանակ ինքը պետականություն չի ունեցել: «Երկրի գործերի մասին մտածում են ոչ միայն մի քանի մարդ, այլ մի ամբողջ ժողովուրդ, կառավարությունը և ազգային ժողովը: Բոլորը կարողանում են միասնական մտածել, մասնավորապես, որ այս անգամ ժողովուրդը կարող է ցանկացած դեպքում իր առաջարկությունները ներկայացնել»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:

Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է  քաղաքական 9 ուժ` Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:



Նման նյութեր