Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հարցազրույց տվող Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ Դավթաշեն գյուղի ընտրատեղամասերում պատգամավորության թեկնածուներից մեկին աջակցելու նպատակով ոստիկանությունը, որպես գործատու, իր ծառայողներին ընդգրկել է լրացուցիչ ցուցակներում:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Դավթաշեն գյուղի տարածքն ընդգրկող որևէ ընտրատեղամաս ոստիկանության որևէ ծառայող չի «գործուղվել», այսինքն` իրենց բնակության վայրի հաշվառումից չեն հանվել և ծառայության վայրի ընտրացուցակներում չեն ընդգրկվել:
Ըստ գտնվելու վայրի՝ ցուցակներում 5/01, 5/02 և 5/03 տեղամասերում պարունակվում են համապատասխանաբար 3, 92 և 22 ընտրողների վերաբերյալ տեղեկություններ /խոսքը քաղաքացիական անձանց մասին է/:
Փաստորեն, մեղմ ասած, Իոաննիսյանն ակնհայտորեն իրավացի չէ:
Քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողները, որոնց հանդիպել է Իոաննիսյանն իր դիտարկած տեղամասում, որևէ մեղք չունեն, որ բնակվում են Դավթաշեն գյուղում և իրենց քաղաքացիական պարտքն են կատարել»: