Իզաբելլա Աբգարյան. «Լյուստրացիա անող սարքեր» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իզաբելլա Աբգարյան. «Լյուստրացիա անող սարքեր»

Իզաբելլա Աբգարյանի մատնահետք վերցնող սարքը մեր անունից նրան մաղթեց անսպառ հումոր ու հարատև գեղեցկություն 🙂

Պարույր Հայրիկյանի մատնահետք վերցնող սարքը ԿԳԲ գործակալ էր:

Հրանտ Բագրատյանի մատնահետք վերցնող սարքը մեկ շնչին հասնող ՀՆԱ է հաշվարկել:

Դոկտոր Ռուզանի մատնահետք վերցնող սարքը դառավ նրա հագուստի գույնի:

Գալուստ Սահակյանի մատնահետք վերցրող սարքի ծրագիրը կախվեց:

Արթուր Բաղդասարյանի մատնահետքը վերցնող սարքը կտրոն դուրս տալու փոխարեն թքել է ու ասել` «յԱԽՔ»:

Դաշնակների մատնահետք վերցնող սարքը չճանաչելով հանդերձ կտրոն է տվել։

Սամվել Ալեքսանյանի մատնահետք վերցնող սարքը կեղծ էր:

«Բադասխան ես տալու», ֊ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանի մատնահետք վերցնող սարքը։

Լևոն Տեր֊Պետրոսյանի մատնահետք վերցնող սարքը բանավեճ է սկսել արաբաիսրայելական հակամարտության շուրջ))):

Նիկոլ Փաշինյանին մատնահետք վերցնող սարքը խնդրել է իր հետ տանիք բարձրանալ)):

Ռոբերտ Քոչարյանի մատնահետք վերցնող սարքը պատասխանել է «Բարև, Ռոբ»:

Գագիկ Ծառուկյանի մատնահետք վերցնող սարքը սալջարդով տեղափոխվել է հիվանդանոց ☺?

Լյուստրացիա անող սարքեր))) :

Օսկանյանին էլ սարքը պրիզնատ չեկավ)))):

P.S. Սովորական հայավարի ընտրություններ են, Facebook-յան իր էջում գրել է Իզաբելլա Աբգարյանը: