
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամը 14։00-ի դրությամբ թիվ 2/7 տեղամասում /Նոր Նորքի 4-րդ զանգված, թիվ 142 դպրոց/ շուրջ 1900ից 900-ին մոտ քվեարկել են։ Անհավատալի է։ Կարող են ընտրատեղամասը արդեն փակել։ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու արժանի ռեկորդ է։ Փաստորեն ստացվում է, որ ժամը 14։00-ի դրությամբ ցուցակում ընդգրկված ընտրողների մոտ 50 տոկոսը մասնակցել է… Մինչ ժամը 20։00-ն 120 տոկոս արդյուքներ կլինի…»: