Հայաստանում 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 33.46 տոկոսը
Advertisement 1000 x 90

Հայաստանում 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 33.46 տոկոսը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 865 884 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թվի 33.46 տոկոսը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը:

Նա ներկայացրեց նաև քվեարկության մասնակիցների թիվն ըստ ընտրական տարածքների:

Թիվ 1 ընտրական տարածքում  ընտրելու իրավունք ունեցող 200 հազար 217 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 68 հազար 987 մարդ:

Թիվ 2 ընտրատարածքում ընտրելու իրավունք ունեցող 212 հազար 523 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 70 հազար 266 մարդ:

Թիվ 3 ընտրատարածքում ընտրելու իրավունք ունեցող 224 հազար 322 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 77 հազար 177 մարդ:

Թիվ 4 ընտրատարածքում ընտրելու իրավունք ունեցող 208 հազար 742 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 67 հազար 23 մարդ:

Թիվ 5 ընտրատարածքում ընտրելու իրավունք ունեցող 221 հազար 505 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 81 հազար 244 մարդ:

Թիվ 6 ընտրատարածքում ընտրելու իրավունք ունեցող 232 հազար 010 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 72 հազար 300 մարդ:

Թիվ 7 ընտրատարածքում ընտրելու իրավունք ունեցող 116 հազար 814 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 43 հազար 485 մարդ:

Թիվ 8 ընտրատարածքում ընտրելու իրավունք ունեցող 191 հազար 671 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 67  հազար 143 մարդ:

Թիվ 9 ընտրատարածքում ընտրելու իրավունք ունեցող 238 հազար 293 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 76 հազար 391 մարդ:

Թիվ 10 ընտրատարածքում ընտրելու իրավունք ունեցող 238 հազար 421 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 77 հազար 325 մարդ:

Թիվ 11 ընտրատարածքում ընտրելու իրավունք ունեցող 230 հազար 701 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 68 հազար 829 մարդ:

Թիվ 12 ընտրատարածքում ընտրելու իրավունք ունեցող 162 հազար 451 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 58 հազար 48 մարդ:

Թիվ 13 ընտրատարածքում ընտրելու իրավունք ունեցող 110 հազար 036 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 37 հազար 966 մարդ: