Երկու ծաղկեպսակներն էլ նույն անձի կողմի՞ց
Advertisement 1000 x 90

Երկու ծաղկեպսակներն էլ նույն անձի կողմի՞ց

«Ծառուկյան» դաշինքի ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի բնակարանի մոտ անհայտ անձիք ծաղկեպսակ են դրել`«Ողորմի Նաիրա Զոհրաբյանին» գրությամբ: Այս մասին հայտնում է Armlur.am կայքը: Ընդ որում, նշյալ անձիք մինչ բնակարանի մոտ հայտնվելը կոտրել են մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը:

Hayacq.com-ն էլ տեղեկացավ, որ նույնանման գրությամբ ծաղկեպսակ դրվել է նաև Shame.am լրատվական կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանի տան մոտ: Արտյոմ Խաչատրյանը նախ մեզ տրամադրեց լուսանկարը, այնուհետև ասաց, որ սա «Ծառուկյան» դաշինքով ԱԺ պատգամավորության թեկնածու Տիգրան Ուրիխանյանի ձեռքի գործն է. «Գործ ունենք ոչ ադեկվատ, հոգեկան հիվանդի հետ, որը չգիտես ինչի ինձ միշտ կապում է Նաիրա Զոհրաբյանի հետ, նրան թվում է, թե իր դեմ ամեն գրածը Նառան է ուղղորդում, ինչը սկզբունքորեն հնարավոր չէ: Ինքը իմ գլխին են բանն է բերել, որ ոչ մեկի ուղղորդման կարիքը չունեմ (Տ. Ուրիխանյանը, մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել, և չթույլատրվող ձայնագրություններ իրականացրել Ա Խաչատրյանի հանդեպ. խմբ): Նա նույնիսկ չի էլ թաքցնում՝ նրա ֆեյսբուքյան գրառումից էլ է ամեն ինչ երևում»:

Ամբողջությամբ՝ hayacq.com