ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ամփոփվել են 143 ընտրատեղամասերի արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Նրա ներկայացմամբ` 143 ընտրատեղամասերի արդյունքների ամփոփմամբ արդյունքները հետևյալն են.
«Ելք» դաշինք 4.29 %
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն 0.62 %
«Հայկական վերածնունդ» կուսակցություն 3.18 %
«Ծառուկյան» 23.04 %
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք 1.09 %
Հայաստանի Հանրապետական կուսակցություն 55.59 %
Հայաստանի կոմունիստական կուսակցություն 0.40 %
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք 2.3 %
Հայ հեղափոխական դաշնակցություն 9.77 %: