Հայտնի է հայ ծանրորդների ժամանակացուցը Եվրոպայի առաջնությունում
Advertisement 1000 x 90

Հայտնի է հայ ծանրորդների ժամանակացուցը Եվրոպայի առաջնությունում

Ծանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականներն արդեն Խորվաթիայում են և հայտնի է մարզիկների մրցումային ժամանակացույցը:

Առաջինը պայքարի մեջ կմտնի 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը` ապրիլի 3-ին Երևանի ժամանակով 21:55-ին: Սոնա Պողոսյանը 75 կգ քաշային կարգում մրցելույթը կսկսի ապրիլի 6-ին Երևանի ժամանակով 19:25-ին: Իսկ ահա Տաթև Հակոբյանը 90 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարի ապրիլի 7-ին` Երևանի ժամանակով` 19:25-ին: Երեք աղջիկներն էլ հանդես կգան A խմբում:

Տղաներից Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը պայքարի մեջ կմտնի ապրիլի 6-ին: Կարապետյանը փոխել է քաշային կարգը և 85 կգ քաշային կարգում հանդես կգա B խմբում` Երևանի ժամանակով` 16:00-ին:

Ապրիլի 7-ին 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը ժամը 16:30-ին կմրցի B խմբում: 105 կգ քաշային, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և Սարգիս Գասպարյանը մեդալների համար կպայքարեն ապրիլի 8-ին Երևանի ժամանակով 9:00-ին: Նույն օրը 19:10-ին գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռոբեն Ալեքսանյանը կմտնեն մրցակցության մեջ:

Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Խորվաթիայի Սպլիտ քաղաքում և ժամային գոտու տարբերությունը 2 ժամ է: