Վախճանվել է էլեկտրոնային երաժշտության ռահվիրա Իկուտարո Կակեհասին
Advertisement 1000 x 90

Վախճանվել է էլեկտրոնային երաժշտության ռահվիրա Իկուտարո Կակեհասին

87 տարեկան հասակում վախճանվել է էլեկտրոնային երաժշտական գործիքներ արտադրող Roland Corporation ընկերության հիմնադիր, ճապոնացի ինժեներ Իկուտարո Կակեհասին, տեղեկացնում է BBC-ին:

1972 թվականին Կակեհասին հիմնել է Roland ընկերությունը, որն արագորեն դարձել է համաշխարհային առաջատարներից մեկն էլեկտրոնային երաժշտական գործիքների և վերահսկիչների մշակման և արտադրության բնագավառում:

Կակեհասին, այլ բաների թվում, ստեղծել է մի շարք մեծ ժողովրդականություն վայելող դրամ- մեքենաներ, այդ թվում՝ հռչակավոր TR-808-ը, որն օգտագործել են հայտնի շատ երաժիշտներ՝ Մարվին Գեյից մինչև Քանյե Ուեսթը: TR-808-ը մինչ օրս ակտիվորեն կիրառվում է հիփ-հոփում, էլեկտրոյում, մինիմալ-տեխնոյում և էլեկտրոնային պարային երաժշտության շատ այլ ձևերում:

Այսօր Roland ընկերությունն ստեղծում է համակարգչային ծրագրեր, ինչպես նաև ծրագրեր iPad-ի և iPhone-ի համար, որոնք կողմնորոշված են դեպի սիրող-երաժիշտները:

2013 թվականին Կակեհասին ստացել է «Գրեմի» մրցանակ՝ երաժշտական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար: