ԿԸՀ-ն հաշվարկել է քվեաթերթիկների 99,8%-ը. խորհրդարան անցնում է 4 ուժ
Advertisement 1000 x 90

ԿԸՀ-ն հաշվարկել է քվեաթերթիկների 99,8%-ը. խորհրդարան անցնում է 4 ուժ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3­-ի ժամը 10:30-­ի դրությամբ էլեկտրոնային եղանակով ստացել և ամփոփել է 2004 ընտրատեղամասերի արդյունքները: Նախնական արդյունքները փաստում են, որ Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ: Առաջատարը ՀՀԿ­-ն է:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 49.16%

«Ծառուկյան»  դաշինք՝  27.35%

«Ելք» դաշինք՝  7.78%

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն ՝ 6.58%,

Մնացած ուժերի դեպքում պատկերը էականորեն չի փոխվում:

«Հայկական վերածնունդ» կուսակցություն՝ 3.72%,

«Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» դաշինք՝ 2.07%,

«Կոնգրես- ՀԺԿ» դաշինք ՝ 1.65%,

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝  0.94%,

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 0.75%:



Նման նյութեր