Սարավան – Զանգեր ճանապարհահատվածը դժվարանցանելի է
Advertisement 1000 x 90

Սարավան – Զանգեր ճանապարհահատվածը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վայքի տարածաշրջանի Սարավան – Զանգեր ճանապարհահատվածը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: