Համացանցում գնալով աճում է այն տեսահոլովակի ժողովրդականությունը, որտեղ Էլվիս Փրեսլիի կոմպոզիցիայի ներքո պարող կակադուն ապարդյուն փորձում է զվարճությանը մասնակից դարձնել իր եղբայրակցին: Դրան ուշադրություն է հրավիրել Daily Mail հրատարակությունը:
Տեսագրությունը հրապարակվել է The Huffington Post հրատարակության լրագրող Ֆիլիպ Լյուիսի Twitter-ում: Մեկ օրում հրապարակմանը լայք են արել ավելի քան 100 հազար անգամ, ևս 60 հազար անգամից ավելի միմյանց են ուղարկել տեսագրությունը:
Տեսահոլովակում տղամարդը կիթառով նվագում է Էլվիս Փրեսլիի , Don՚t Be Cruel երգը երկու սպիտակ կակադուների առջև: Նրանցից մեկն սկսում է տակտով ցատկոտել դեպի մյուս թութակի կողմը, բայց վերջինս ակնհայտորեն չի ցանկանում միանալ զվարճանքին:
Համացանցում նշել են, որ կակադուներից մեկը, որին իրոք դուր է եկել կոմպոզիցիան, նման է Էլվիսին. ամենաեռանդուն շարժումների պահին նա վեր էր ցցում իր փոմփոլիկը, որն ունի է ռոք-ն-ռոլի լեգենդի սանրվածքի ձևը: