«Սա Մեր երկիրն է». Սպարտակ Սեյրանյան
Advertisement 1000 x 90

«Սա Մեր երկիրն է». Սպարտակ Սեյրանյան

Ստորև ներկայացնում ենք Սպարտակ Սեյրանյանի Facebook-յան գրառումը. «Ունենք` ինչ ունենք: Որքան էլ հիասթափվենք կամ զայրանանք, որքան էլ հիմնավոր լինեն մեր հույզերն ու տրամաբանական եզրահանգումները` չմոռանանք ամենակարևորի մասին. սա Մեր երկիրն է, Մեր ժողովուրդն է: Թույլ չտանք մեր սրտերը կարծրանան: Իրար հանդեպ կարծրանան:

Ասել եմ ու էլի կասեմ. մենք այն ենք, ինչին հավատում ենք, ինչ զգում ենք և ուզում:

Հավատա, որ վաղը հրաշք է լինելու՝ կտեսնես այն:

Հավատա, որ հաջողությունը մոտ է, մի հանձնվիր, պայքարիր ու կհաջողես:

Ցանկություններն իրականացնում ենք՝ դրանց հավատալով: Մեր հավատն է կառուցում մեր իրականությունը:

Սովորիր ներել, նախ և առաջ ինքդ քեզ: Բարի եղիր շրջապատի և քո հանդեպ: Շրջապատիր քեզ բարի, կամեցող, հանդուրժող, կայացած ու հասուն մարդկանցով. նրանք քեզանից չեն խլի՝ այլ կստանան ու կսովորեն, նրանք քեզ չեն պարտադրի ոչինչ՝ այլ կտան ու կսովորեցնեն:

Քեզանից հեռու պահիր վախկոտներին, թուլամորթներին, դավաճաններին (անկախ նրանից՝ քեզ են դավաճանել, թե ուրիշին, անգամ`թշնամուդ), կեղծ ու լպրծուն մարդկանց, ստախոսներին, նրանց, ովքեր դժվար պահին մեջքով են շրջվել քո դեմ, նրանց, ովքեր փորձում են ինքնահաստատվել քո միջոցով կամ քո հաշվին:

Մի վիճիր հիմարների հետ. նրանք միևնույն է` չեն հասկանա, մի վիճիր չար մարդկանց հետ՝ նրանք ճշմարտության չեն ձգտում, մի վիճիր հեռացողների կամ փախչողների հետ` նրանք լոկ ուզում են արդարացնել իրենց քայլերը:

Ոչինչ մի ապացուցիր՝ ճշմարտությունն ինքն իրեն կպարտադրի: Ուշադիր նայիր՝ բարության լույս ճառագող մարդիկ շատ են ու քո կարիքն ունեն»: